Այստեղ դուք կծանոթանաք մեր այգում աճող սալորի տեսակներին:
2021 թվականի փետրվարին, երբ խնձորի այգին արդեն սկսեց պտուղ տալ, այգուն կից տնկվեցին նաև մի քանի սալորենիներ։
Այսօր դրանք արդեն փայլում են իրենց անուշաբույր և քաղցր պտուղներով՝ հիացնելով բոլորին։
Աշակերտները, ուսուցիչները միասին զբաղված են ծառերի խնամքով՝ ջրելով, խնամելով և հետևելով դրանց աճին։
Այս համագործակցության շնորհիվ ձևավորվել է ոչ միայն գեղեցիկ, այլև ուսուցողական այգի։ Այն նաև օրինակ է ինտենսիվ այգեգործության, որտեղ ճիշտ կազմակերպված խնամքի և ժամանակակից մոտեցումների շնորհիվ հնարավոր է ստանալ առատ և որակյալ բերք։
Միևնույն ժամանակ այս այգին նպաստում է նաև առողջ սննդի գաղափարի տարածմանը․
երեխաները տեսնում են, թե ինչպես են աճում բնական, թարմ և օգտակար մրգերը, և գիտակցում, որ առողջ սնունդը սկսվում է հենց բնությունից և սեփական աշխատանքի արդյունքից։