Դպրոցամերձ այգու խնձորի էկոլոգիապես մաքուր չիրը

Այստեղ դուք կծանոթանաք մեր այգում աճեցված խնձորի չրի պատրաստման գործընթացին և արդյունքներին:

Մեր խնձորի այգին արդեն տալիս էր իր արդյունքը։ Այդ բերքը դպրոցում վերածվեց նոր գաղափարի՝ խնձորի չրի պատրաստման։ Ժամանակի ընթացքում այդ չիրը դարձավ մեր դպրոցի յուրահատուկ բրենդը,
որը խորհրդանշում է առողջ սնունդը, բնության հետ ներդաշնակ աշխատանքը և աշակերտների արդար ու պատասխանատու վերաբերմունքը։
Չիրը պատրաստվում է հենց աշակերտների մասնակցությամբ։ Նրանք սովորում են խնձորի ճիշտ մշակման, չորացման և պահպանման գործընթացը՝ հասկանալով, թե որքան կարևոր է բնական և առողջ սնունդը։
Աշակերտներն են նաև զբաղվում դրա փաթեթավորմամբ՝ տեղադրելով այն իրենց իսկ պատրաստած տուփերի մեջ։ Այդ տուփերի դիզայնը ևս ստեղծում են երեխաները, ինչի շնորհիվ յուրաքանչյուր փաթեթ կրում է նրանց ստեղծագործական մտածողության և աշխատանքի արդյունքը։
Այս նախաձեռնության շնորհիվ մեր դպրոցը արդեն ճանաչելի է դարձել իր խնձորի չրի բրենդով։ Մենք դարձել ենք բազմաթիվ փառատոնների սպասված մասնակից,
որտեղ ներկայացնում ենք ոչ միայն համեղ և առողջ արտադրանք, այլև մի կարևոր գաղափար՝ որ կրթությունը, աշխատանքը և ստեղծարարությունը միասին կարող են ստեղծել արժեք և օրինակ ծառայել մյուսներին։